Իրադարձություններ

Տարին թումանյանական է
մեր դպրոցի երրորդ դասարանցիների անդրադարձը Մեծ լոռեցուն՝ անխուսափելի։ Նրանք իրենց դասվարներ Ռ. Վարդանյանի և Լ. Գրիգորյանի հետ միասին բացահայտել են Ամենայն հայոց բանաստեղծի անմահության գաղտնիքն ու սիրով փոխանցում են միջոցառման ներկաներին։ Եվ փաստում են նրանք, որ Թումանյանն ամենուր է՝ բոլորի շուրթերին ու հոգիներում, նրանց սրտի երգ ու տաղում։ Նա բոլորի կողքին է առօրյա գործերում ու կենցաղում։ Դե ուրեմն թող շարունակ հնչի Թումանյանի անմահ խոսքը, որ էս անցավոր աշխարհում հիշվում է դարեդար՝ պարզելով մարդ ծնվելու ու մնալու գաղտնիքը …
09.03.2023
16.03.2023

Գրքերը լուսավորում են հոգին, ամրապնդում են մարդուն, նրա մեջ արթնացնում լավագույն ձգտումներ, սրում նրա միտքը և մեղմացնում սիրտը։ Իսկ թե ինչպես և որտեղ են ծնվում նրանք, այսօր պարզել են 4բ դասարանի աշակերտները, որ իրենց դասղեկ Հռ. Փափազյանի և մայրենիի ուսուցչուհի Ն. Ղազարյանի ուղեկցությամբ այցելել էին Էդիթ Պրինտ հրատարակչություն։ Շրջայցն անչափ հետաքրքիր էր և ուսանելի։ Հիմա գիտեն մեր կրտսեր սաները, որ գիրքն արարվում է մեծ դժվարությունների գնով, և այն փչացնելը մեծագույն մեղք է։


.
Չափազանց ուսանելի, հագեցած, Հայաստանոտ ու հայկական ոգով տոգորված բաց դասի ականատեսը եղանք վերջերս, որ վարում էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գ. Հարությունյանը։ 6_րդ ա դասարանի աշակերտները 《Մայրենի》 առարկայի թեմայի ամփոփման դասի ընթացքում ներկաներին Մասիսի վեհ հայացքի ներքո պատմեցին Հայոց աշխարհի հնագույն պատմությունը, որին ունկնդիր եղան մեր մայր գետ Արաքսն ու քառագագաթ Արագածը, հայոց արքա Արան ու նենգ Շամիրամը։ Ու հասկացան բոլորը, որ, չնայած կրած զրկանքներին, հայի մեջ չի դադարել արարելու հզոր կամքն ու շնորհը, որ հայը չի դադարել հնչեցնել իր գոհարները, չի մոռացել իր մեծերի օրհնանքն ու խրատը։




